Էրդողանն ու Իլոն Մասկը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը
Քաղաքական
13:11 28/01/2021

Էրդողանն ու Իլոն Մասկը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հեռախոսազանգ է ունեցել SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ` քննարկելու տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը: Այս մասին գրում է Ahval News-ը։

Նշվում է, որ զրուցակիցները խոսել են նաև Թուրքիայի պետության, երկրի մասնավոր հաստատությունների և Մասկի ընկերությունների միջև այլ ոլորտներում համագործակցության մասին:

Musk’s SpaceX-ը հունվարի 8-ին ուղեծիր դուրս բերեց թուրքական հաղորդակցական արբանյակը՝ Turksat 5A:

Placeholder
Էրդողանն ու Իլոն Մասկը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը