Ոստիկանությունում կա բերման ենթարկված 26 մարդ
Իրավունք
19:12 28/01/2021
Հայաստան

Ոստիկանությունում կա բերման ենթարկված 26 մարդ

«Այս պահին կա 26 բերման ենթարված անձ։ Նրանք գտնվում են ՀՀ ոստիկանության տարբեր բաժանմունքներում։ Ոչ ոք ազատ չի արձակվել»,- Panorama.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանությունները հանրահավաքի մասնակիցներից կառավարության շենքը պաշտպանելու համար ներգրավել էր ոստիկանության պարեկային և հատուկ ջոկատային ստորաբաժանումների մեծ թվով ծառայողներ, որոնք ուժ կիրառեցին շենքին մոտեցող ցուցարարների հանդեպ։ Այնուհետև ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացիներին։

Placeholder
Ոստիկանությունում կա բերման ենթարկված 26 մարդ