Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
Առողջություն
11:21 29/01/2021
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել

Արցախում հունվարի 28-ին կատարվել է 42 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Վարակակիրները  նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունից: 

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2322 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27  վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 199 թեստավորում:
 

Placeholder
Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել