87 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը
Մշակույթ
12:20 29/01/2021
Աշխարհ

87 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը

87 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը։ Ուկրաինացի գյուղացիների որդին դպրոցն ավարտել էր ոսկե մեդալով և ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ, բայց երկար ժամանակ չմնաց այնտեղ և գնաց Շուկինի անվան թատերական դպրոց: Այս մասին գրում է Euronews-ը։

Լանովոյը խաղացել է տասնյակ թատերական ներկայացումներում և շուրջ 80 ֆիլմերում:

1957-ից եղել է  Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան էր: Դերեր է խաղացել Ուիլյամ Շեքսպիրի ողբերգության հիման վրա ներկայացված «Համլետ» ներկայացումներում, Ալեքսանդր Պուշկինի պիեսի հիման վրա նկարահանված «Քարե հյուր»-ում:

Իր երրորդ կնոջ՝ Իրինա Կուպչենկոյի հետ դերասանը ապրել է գրեթե կես դար: Հունվարի սկզբին նրա հետ միասին նա հոսպիտալացվել էր COVID-19 ախտորոշմամբ: Լանովոյի մոտ ախտորոշվել էր թոքաբորբ՝ թոքերի 5% ախտահարմամբ։

Հինգշաբթի օրը նրա վիճակը կտրուկ վատացել էր, դերասանին միացվել էր թոքերի արհեստական օդափոխիչ և կլինիկական մահ էր տարել:

Բազում մրցանակների դափնեկիր էր Լանավոյը։
 

Placeholder
87 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը