Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները
Օրվա թեմա
15:49 29/01/2021
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսկել է մարզումներ: Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հունվարի 23-ին կայացած «Սպեցիայի» հետ խաղը նա բաց էր թողել մկանային խնդիրերի պատճառով, իսկ այժմ, Sky Sport Italia-ի հաղորդմամբ, Մխիթարյանը  կարող է դուրս գալ դաշտ և խաղալ «Վերոնայի» դեմ: 

Խաղը  կայանալու է հունվարի վերջին օրը:

sport-express.ru-ն գրում է, որ Ռոմայի» հետ Մխիթարյանի պայմանագիրն ավտոմատ կերպով կերկարաձգվի, եթե ֆուտբոլիստը ևս մեկ խաղ անցկացնի թիմի հետ:

Աղբյուրի հաղորդմամբ, հռոմեական ակումբի հետ 32-ամյա Մխիթարյանի պայմանագրում  կետ կա, որի համաձայն այն կերկարաձգվի այն բանից հետո, եթե խաղացողը 2020/21 մրցաշրջանում կանցկացնի 25 խաղ:

2020/21 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում 24 խաղ է անցկացրել, նա 10 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ է: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թ. հունիսի վերջ:
 

Placeholder