ԱԿԲԱ Բանկ. 20 մլն ԱՄՆ դոլար կուղղվի ՓՄՁ-ների և գյուղոլորտի ֆինանսավորմանը
Տնտեսություն
15:09 29/01/2021
Հայաստան

ԱԿԲԱ Բանկ. 20 մլն ԱՄՆ դոլար կուղղվի ՓՄՁ-ների և գյուղոլորտի ֆինանսավորմանը

ԱԿԲԱ Բանկը և ֆրանսիական «Պռոպարկո» ֆինանսական զարգացման գործակալությունը կնքել են 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր՝ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների և գյուղոլորտի զարգացմանը աջակցելու նպատակով:

Բանկից հայտնում են, որ ներգրավված միջոցները կնպաստեն տնտեսության մեջ ուղիղ ներդրումներ կատարելուն:

«Պռոպարկո»ֆինանսական զարգացման գործակալությունը աջակցում է տնտեսությունների կայուն զարգացմանը Ասիայում, Լատինական Ամերիկայում, և Մերձավոր Արևելքում:

Placeholder