Բրազիլիայում բացահայտվել են կորոնավիրուսի միանգամից երկու շտամներով վարակման դեպքեր
Առողջություն
11:17 29/01/2021
Աշխարհ

Բրազիլիայում բացահայտվել են կորոնավիրուսի միանգամից երկու շտամներով վարակման դեպքեր

Բրազիլիայում հետազոտողները հայտնաբերել են նոր տեսակի կորոնավիրուսի երկու շտամով միաժամանակյա վարակման դեպքեր: EFE գործակալության տարածած տեղեկությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Համակարգչային գիտությունների ազգային լաբորատորիայի (Բրազիլիայի գիտության նախարարության բաժին) գտածոների համաձայն, առնվազն երկու հիվանդի նմուշներում հայտնաբերվել են SARS-CoV-2-ի տարբեր գենետիկ գծերի հարուցիչներ: Դրանցից մեկը շտամ է, որը հայտնի է որպես E484K և նախկինում հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում:

Չնայած երկու շտամներով վարակվելուն՝ նրանց հիվանդությունները ընթացել են թեթև և միջին ծանրության: Նրանք ապաքինվել են դեռ նոյեմբերին՝ առանց հոսպիտալացման:

Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում միանգամից շրջանառվում են կորոնավիրուսի հինգ շտամներ: Նրանցից մեկը, որը նախկինում անհայտ էր, ստացել է VUI-NP13L անվանումը:

Առողջապահության նախարարության տվյալներով ՝ Համաճարակի սկզբից ի վեր Բրազիլիայում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է ինը միլիոնը, մահացել է ավելի քան 221 հազար հիվանդ:

Placeholder