Բարեգործական համերգ՝ պատերազմի մասնակից Արսեն Յավրույանի համար
Մշակույթ
09:20 29/01/2021
Հայաստան

Բարեգործական համերգ՝ պատերազմի մասնակից Արսեն Յավրույանի համար

Փետրվարի 1-ին ժամը 19:00-ին «ՈւՖԱՌ ընտանիքը» Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հրավիրում է ներկա գտնվելու մեր շրջանավարտ Արսեն Յավրույանի համար կազմակերպվող բարեգործական համերգին:

Արսեն Յավրույանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտ է, ով որպես զինվոր ներգրավվել էր Արցախի պատերազմում։

«Արսենի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է բոլորիս աջակցությունը։ Հայ բժիշկներն իրենց ուժերի ներածն արել են, բայց Արսենին անհրաժեշտ է ևս 3 վիրահատություն և տևական վերականգնողական շրջան Գերմանիայում գտնվող մի հիվանդանոցում:

Տոմսերից ստացված ողջ գումարը կփոխանցվի Արսենի ընտանիքին։
Համերգի մասնակցության համար տեղերը սահմանափակ են. գրանցվելու համար անցեք հետևյալ հղմամբ»,- նշված է բարեգործական համերգի մասին տեղեկացնող ֆեյսբուքյան էջից։ 
 

Placeholder