Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը՝ «Օսկար» -ի «Լավագույն  արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի երկար ցուցակում
Մշակույթ
12:31 29/01/2021
Հայաստան

Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը՝ «Օսկար» -ի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի երկար ցուցակում

Օսկար» ամենամյա 93-րդ մրցանակաբաշխության «Լավագույն  արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի երկար ցուցակում է նաև Հայաստանի կողմից կներկայացվի ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը: 

«Սողոմոնի երգերը» ֆիլմը Կոմիտասի կյանքի պատմությունն է ներկայացնում:

Ֆիլմը պատմում է Կոմիտասի մանկության մասին՝ անդրադառնալով նրա կյանքի այն շրջանին, որը համընկնում է Համիդյան սարսափելի ջարդերի տարիներին` 1894-1896 թթ.-ին՝ սուլթան Աբդուլ Համիդ II-ի իշխանության ժամանակաշրջանին:Դերերում՝ Արտաշես Ալեքսանյան, Ժան Նշանյան, Սոս Ջանիբեկյան, Արման Նշանյան, Տաթև Հովակիմյան, Արևիկ Գևորգյան և այլք:

Փետրվարի 9-ին հայտնելու են կարճ ցուցակը, որում ընդգրկված է լինելու 15 ֆիլմ: «Օսկարի» եզրափակչի մասնակիցները հայտնի կդառնան մարտի 15-ին: Մրցանակաբաշխությունը կայանալու է ապրիլի 25-ին:93 արտասահմանյան ֆիլմ է հավականում է արժանանալ «Օսկարի»։

Placeholder
Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը՝ «Օսկար» -ի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի երկար ցուցակում