29.01.2021. Կորոնավիրուսի 59 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:08 29/01/2021
Հայաստան

29.01.2021. Կորոնավիրուսի 59 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 1190 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք: Առողջացել է 265 մարդ: Մեկ օրում մահացել է 5 մարդ: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հունվարի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166728 դեպք, որոնցից 156910-ն` առողջացած, 3069-ը` մահվան ելքով:  Մահվան ևս  765 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 644796 թեստավորում:

 

 

Placeholder
29.01.2021. Կորոնավիրուսի 59 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է