Թշնամու գնդակից գլխի շրջանում վիրավորված Արծվիկը կրկին խաղում է ու ծիծաղում
Հասարակություն
15:42 29/01/2021
Հայաստան

Թշնամու գնդակից գլխի շրջանում վիրավորված Արծվիկը կրկին խաղում է ու ծիծաղում

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը հրապարակել է արցախցի երկուամյա Արծվիկի տեսանյութը, որում երեխան զրնգուն ծիծաղում է։

«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկն է, ով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ էլ վիրահատվել էր:

Գլխի շրջանում կատարված ծանր վիրահատությունն անցել էր լավ։ Բժիշկների շնորհիվ Արծվիկն այսօր կրկին ժպտում է ու խաղում․․․»,- գրել է Դերձյանը։

Placeholder
Թշնամու գնդակից գլխի շրջանում վիրավորված Արծվիկը կրկին խաղում է ու ծիծաղում