Վաղը Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբը կքննարկի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնումը․ ՌԴ փոխվարչապետ
Քաղաքական
11:31 29/01/2021
Տարածաշրջան

Վաղը Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբը կքննարկի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնումը․ ՌԴ փոխվարչապետ

Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը հունվարի 30-ին կքննարկի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման խնդիրները: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Թեմաները որոշված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ: Առաջին հերթին մենք կքննարկենք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և վերականգնման խնդիրները», - ասել է նա:

Օվերչուկը դժվարացել է պատասխանել, թե որքան հաճախ տեղի կունենան փոխվարչապետերի մակարդակով հանդիպումները, արդյոք դրանք միշտ անցկացվելու են Մոսկվայում:

«Առայժմ ոչինչ չի կարելի ասել, մենք առաջին անգամ ենք հանդիպում։ Ինչպես կանցնի, այնպես կանցնի», - ավելացրել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Օվերչուկի մամուլի ծառայությունում, հունվարի 30-ին Մոսկվայում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:
 

Placeholder
Վաղը Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբը կքննարկի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնումը․ ՌԴ փոխվարչապետ