Ջաբրաիլ շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն
Հասարակություն
09:36 29/01/2021
ԼՂՀ

Ջաբրաիլ շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն

Արցախում երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 28-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:

Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրաիլ)  շրջաններում:

Placeholder
Ջաբրաիլ շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն