Դատարանը վեցերորդ անգամ չի կարողացել Խաչատուրյան քույրերի գործով երդվյալներ ընտրել
Իրավունք
18:10 29/01/2021
Աշխարհ

Դատարանը վեցերորդ անգամ չի կարողացել Խաչատուրյան քույրերի գործով երդվյալներ ընտրել

Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր կրկին չի կարողացել երդվյալների կոլեգիա ընտրել քննելու իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան ավագ քույրերի գործը: ՏԱՍՍ-ին հայտնել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը:

Նա տեղեկացրել է, որ դատական նիստը հետաձգվել է և նշանակել փետրվարի 1-ին, որպեսզի հրապարակվի պաշտպանական կողմի և տուժողների միջնորդությունների մասին որոշումը` քրեական գործը դատախազին վերադարձնելու մասին:

Ըստ փաստաբանի, պաշտպանական կողմի միջնորդությունը վերաբերում է մեղադրական եզրակացությունում հակասությանը, «երբ դրդապատճառը և մեղմացուցիչ հանգամանքները համընկել են»:

«Դրդապատճառը Միխայիլ Խաչատուրյանի հանցավոր գործողություններն են, որոնք սպառնում էին աղջիկների կյանքին, և դրանք մեղմացնող հանգամանքներ են», - բացատրել է նա:

Աղջիկների մեկ այլ փաստաբան Ալեքսեյ Լիպցերի խոսքով, տուժողները դատարանից խնդրում են գործը վերադարձնել դատախազին՝ պարզելու մեղադրանքները «կապված Միխայիլի դեմ (քրեական գործ հարուցելու մասին) որոշումը անօրինական ճանաչելու հետ»:

Սա երդվյալներ ընտրելու վերցերորդ փորձն էր։ Նախկինում ընտրությունը տեղի չէր ունեցել կորոնավիրուսով վարակվելու պատճառով տուժած կողմի չներկայանալու, ինչպես նաև երդվյալների անբավարար քանակի պատճառով:

Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝  57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին՝  դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել,  որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել  որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Ավելի ուշ քույրերն ազատվել էին նաև էլեկտրոնայիան շղթայից:

Placeholder
Դատարանը վեցերորդ անգամ չի կարողացել Խաչատուրյան քույրերի գործով երդվյալներ ընտրել