30.01.2021. Կորոնավիրուսի 173 նոր դեպք, 3 մահ
Օրվա թեմա
11:27 30/01/2021
Հայաստան

30.01.2021. Կորոնավիրուսի 173 նոր դեպք, 3 մահ

Երեկ կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 1767  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 173 նոր դեպք: Ըստ ԱՆ-ի, ունենք 404 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 766 է:

Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է  3 837 կորոնավիրուսով հիվանդ։

Հունվարի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166901 դեպք, որոնցից 157314-ն` առողջացած, 3071-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5750 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 646563 թեստավորում:

Placeholder
30.01.2021. Կորոնավիրուսի 173 նոր դեպք, 3 մահ