ՊՆ. Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Քաղաքական
17:05 30/01/2021
Հայաստան

ՊՆ. Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Հունվարի 29-ին և 30-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Placeholder
ՊՆ. Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել