Իրանի ԱԳ նախարարն այցելել է Նախիջևան
Քաղաքական
17:13 30/01/2021
Տարածաշրջան

Իրանի ԱԳ նախարարն այցելել է Նախիջևան

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Նախիջևանի ինքնավար հանրապետություն: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, փոխանցում է Pars Today-ը։

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը Նախիջևանի ինքնավար հանրապետություն ժամանելիս լրագրողների հետ ճեպազրույցում ասել է.«Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ  տարանցման հնարավորությունների և համագործակցության պայմանների շուրջ բանակցությունները կլինեն այս այցի ընթացքում անցկացվելիք խորհրդակցության կարևորագույն առանցքներից»:

Զարիֆն այսօր հանդիպում է ունեցել Նախիջևանի խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ:
Իր տարածաշրջանային ուղևորության շրջանակում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այցելել է տարածաշրջանի հինգ երկրներ՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա:

Ուղևորությունների ընթացքում Զարիֆը հանդիպել է այդ երկրների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ և խորհրդակցել երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային համագործակցության շուրջ:

 

Placeholder
Իրանի ԱԳ նախարարն այցելել է Նախիջևան