Ռուսաստանի զինծառայողները երթով շարժվել են դեպի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման վայր
Քաղաքական
10:14 30/01/2021
Տարածաշրջան

Ռուսաստանի զինծառայողները երթով շարժվել են դեպի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման վայր

Ռուս զինծառայողներն իրենց ամրագրված սարքավորումներով սկսել են երթով շարժվել դեպի Ադրբեջանի Կիյամադդինլին բնակավայր, որտեղ տեղակայվելու է Արցախի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Այդ մասին հաղորդագրությունը հրապարակել է ՌԴ ՊՆ-ն:

Ստեփանակերտում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում մի քանի օր շարունակ զինծառայողներն ուսումնասիրել են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նպատակը, խնդիրները, գործառույթները և աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում նրանք պետք է կատարեն առաջադրանքները:

Միասնական կենտրոնի անձնակազմը, որը հավասարապես ներկայացված է ռուսական և թուրքական կողմերի զինծառայողներով, անօդաչու թռչող սարքերի միջոցով կիրականացնի հրադադարի ռեժիմի պահպանության ու բոլոր ռազմական գործողությունների վերահսկողություն մոնիտորինգ:

Հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը Արցախի հակամարտության գոտում կտեղակայվի Ադրբեջանի Հանրապետության տարածքում` համաձայն Ռուսաստանի  և Թուրքիայի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի:

Միասնական կենտրոնի շտաբը կազմավորվում է հրամանատարաշտաբի ձևաչափով` հավասարության սկզբունքով, նրանում ներառվում է յուրաքանչյուր կողմի հավասար թվով ներկայացուցիչներ՝ իրենց ազգային կառույցի ղեկավարով:
 

Placeholder
Ռուսաստանի զինծառայողները երթով շարժվել են դեպի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման վայր