Վահան Բադասյանը կալանավորվել է
Իրավունք
09:22 30/01/2021
Հայաստան

Վահան Բադասյանը կալանավորվել է

Դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի՝ Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդությունը։

Բադասյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն իր էջում տեղեկացրել է.

«Դատարանի քննիչի ու դատախազի համոզմամբ ազատության մեջ մնալու դեպքում պարոն Բադասյանը կթաքցնի քրեական գործի համար նշանակություն ունեցող նյութերը և ինքը կթաքնվի։
Նշյալ անձինք մտահոգ են (ռիսկ են տեսնում) նաև, որ պարոն Բադասյանը չունի մշտական բնակության վայր։

Պարոնայք, Բադասյանի բնակության վայրը հողատուն նվիրել է թշնամուն»։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ձերբակալել էր Վահան Բադասյանին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարությունների համար։

Placeholder
Վահան Բադասյանը կալանավորվել է