Եթե այս տարի բնակչության 60-70 տոկոսը պատվաստվի, համաճարակը կհաղթահարենք. Գամկղրելիձե
Տարածաշրջան
14:26 01/02/2021
Տարածաշրջան

Եթե այս տարի բնակչության 60-70 տոկոսը պատվաստվի, համաճարակը կհաղթահարենք. Գամկղրելիձե

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի հայտարարությամբ՝ եթե այս տարի բնակչության 60-70 տոկոսը պատվաստվի, հանրության մեջ բավականին բարձր իմունիտետ կձևավորվի և հնարավոր կլինի հաղթահարել համաճարակը: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։

«Ինչպես գիտենք, այս վարակի վրա ուղիղ ազդող դեղամիջոց չկա: Այսօր միայն և միայն կան սահմանված կանոնակարգերն և սահմանափակող միջոցառումները, և արդեն սկսված պատվաստումը: Պատվաստանյութը վարակի կանխարգելման համար ամենահզոր զենքն է», - հայտարարել է Գամկղրելիձեն:

Գամկղրելիձեն նշել է նաև, որ հանրությանը պատվաստանյութի մասին միայն ճիշտ տեղեկություն պետք է տալ և այստեղ ԶԼՄ-ների դերը շատ մեծ է: Նրա խոսքով՝ Վրաստանը կստանա միայն այն վակցինան, որը ճանաչված է ԱՀԿ-ի կողմից և անվտանգ է մարդու առողջության համար:

Placeholder
Եթե այս տարի բնակչության 60-70 տոկոսը պատվաստվի, համաճարակը կհաղթահարենք. Գամկղրելիձե