Գիտության ոլորտում որևէ հրաշք մի սպասեք. ԿԳՄՍ նախարար
Կրթություն, գիտություն
12:26 01/02/2021
Հայաստան

Գիտության ոլորտում որևէ հրաշք մի սպասեք. ԿԳՄՍ նախարար

«Այսօր մեզ մոտ մի քանի տասնյակ բուհեր կան, ինչը լուրջ չէ: Պետք է արվեն լրջագույն քայլեր: Մենք պետք է իրատես լինենք, շատ լուրջ վերաբերվենք գիտությանը ոչ թե խոսքերով, այլ գործով»,- ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նրա խոսքով, պետք է հասկանալ, թե ռեալ ինչ կարող է արվի:

Նախարարն ընդգծեց՝ նման համեստ գումարների դեպքում գիտության ոլորտում  որևէ հրաշք մի սպասեք: Վ. Դումանյանն ասաց, որ պետք է երիտասարդները ձգտեն, մրցակցություն լինի գիտնական դառնալու, բուհում աշխատելու համար, ինչն այսօր չկա:

«Ունենք երիտասարդ գիտնականները, բայց քիչ են: Ունենք շատ տաղանդավոր երիտասարդները, բայց շատերը գնում են արտասահման բարձր վարձատրվող աշխատանքի ու ճիշտ են անում»,- ասաց Վ.Դումանյանը: 


 

Placeholder
Գիտության ոլորտում որևէ հրաշք մի սպասեք. ԿԳՄՍ նախարար