Ավետիք Իշխանյան. Պատրոն Դավոյի հետ կապված սկանդալի դեպքում ուրիշ երկրում կառավարությունը ողջ կազմով հրաժարական կտար
Իրավունք
14:34 01/02/2021
Հայաստան

Ավետիք Իշխանյան. Պատրոն Դավոյի հետ կապված սկանդալի դեպքում ուրիշ երկրում կառավարությունը ողջ կազմով հրաժարական կտար

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.

«ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ

ԱԱԾ-ն «բացահայտել» է  խոշոր չափի կոռուպցիոն գործարք։ Պարզվում է, որ ստի և կեղծիքի հեղափոխական, կոռուպցիայի դեմ պայքարող իշխանության առաջին իսկ գործարքներից մեկը եղել է 70-ական թվականների զենքի կոռուպցիոն գործարքը ( չշփոթել 80-ականների զենքի հետ)։

Իսկ արդյոք, միայն ա՞յս գործարքը։ Իսկ հորդանանյան ՀՕՊ համակարգե՞րը, իսկ չարաբաստիկ ՍՈՒ-ե՞րը, իսկ բանակի սննդի մատակարարու՞մը։ Եվ այս ամենը պատերազմող երկրում։ Միայն թե չասեք,  որ այս ամենի մասին վարչապետ կոչեցյալն անտեղյակ է եղել։  Իմանալով նրա բռնապետիկական , միանձնյա  իշխելու բնավորությունը, անհնար է, որ որևէ նախարար ինքնուրույն նման որոշում կայացներ։ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ։

Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ինչու՞  նույն վարչապետ կոչեցյալը, իրեն ենթակա ԱԱԾ-ին հանձնարարեց հարուցել քրեական գործ և կալանավորել միջնորդ Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո)։ Կարծում եմ պատճառը Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերջերս կատարած բացահայտումներն էին և հիմնական թիրախը հենց նա է։ Սպասենք Դավիթ Տոնոյանի, առայժմ որպես վկա հարցաքննությանը։

Հ․Գ․ Ի գիտություն ժողովրդավարության ջատագով «առաջադեմներին»։ Ցանկացած ժողովրդավարական երկրում, նման սկանդալի դեպքում կառավարությունն իր ողջ կազմով հրաժարական կտար, կամ  նրան կստիպեին»։

ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ ԱԱԾ-ն «բացահայտել» է խոշոր չափի կոռուպցիոն գործարք։ Պարզվում է, որ ստի և կեղծիքի հեղափոխական, կոռուպցիայի...

Опубликовано Avetik Ishkhanyan Понедельник, 1 февраля 2021 г.

 

Placeholder
Ավետիք Իշխանյան. Պատրոն Դավոյի հետ կապված սկանդալի դեպքում ուրիշ երկրում կառավարությունը ողջ կազմով հրաժարական կտար