Անհետ կորած անչափահաս տղան հայտնաբերվել է ծառից կախված վիճակում
Իրավունք
13:30 01/02/2021
Հայաստան

Անհետ կորած անչափահաս տղան հայտնաբերվել է ծառից կախված վիճակում

15-ամյա տղայի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշով։

Քննչական կոմիտեից մանրամասնում են, որ հունվարի 29-ին՝ ժամը 21:30-ին, հաղորդում է ստացվել՝ 2005թ. ծնված անչափահաս տղայի անհետ կորելու մասին:

ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2021թ. հունվարի 31-ին տղայի դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ կտորե պարանով ծառից կախված վիճակում:

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ տաբատի գրպաններից հայտնաբերվել են տղայի անձնական իրերը:

Որոշում է կայացվել` դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական գործով էական նշանակոթյուն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Placeholder
Անհետ կորած անչափահաս տղան հայտնաբերվել է ծառից կախված վիճակում