Պուտինը հանձնարարել է ստեղծել մարդու իրավունքների ռուսական դատարան՝ ՄԻԵԴ-ի անալոգը
Իրավունք
12:42 01/02/2021
Աշխարհ

Պուտինը հանձնարարել է ստեղծել մարդու իրավունքների ռուսական դատարան՝ ՄԻԵԴ-ի անալոգը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Գերագույն դատարանին և արդարադատության նախարարությանը հանձնարարել է մշակել մարդու իրավունքների ռուսական դատարան ստեղծելու հարցը: Հանձնարարականի վերջնաժամկետն է հունիսի 1-ը:

«... Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության հետ միասին քննարկել մարդու իրավունքների համար ռուսական դատարան ստեղծելու իրագործելիության հարցը և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան առաջարկներ ներկայացնել», - ասվում է հանձնարարականիում։

Kommersant-ի հաղորդմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) անալոգի ստեղծումն առաջարկել է ՌԴ նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի անդամ Եվգենի Միսլովսկին:

Դեկտեմբերի 8-ին Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքների փաթեթ, որով սահմանվում է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության գերակայությունը միջազգային պայմանագրերի նկատմամբ: Այս նորմերի ընդունման պատճառով ռուսները կարող են դժվարությունների հանդիպել ՄԻԵԴ-ում իրենց իրավունքները պաշտպանելու հարցում:

Placeholder
Պուտինը հանձնարարել է ստեղծել մարդու իրավունքների ռուսական դատարան՝ ՄԻԵԴ-ի անալոգը