Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ. վաղը շարուկավելու է դատական գործով քննությունը
Իրավունք
19:21 01/02/2021
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ. վաղը շարուկավելու է դատական գործով քննությունը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ վաղը շարունակվելու է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

«Վաղը՝ փետրվարի 2-ին, ժամը՝13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը»,-նշված է հաղորդագրությունում։

Placeholder
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ. վաղը շարուկավելու է դատական գործով քննությունը