Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է ՀԱՕԿ-ի շքանշանով
Սպորտ
19:02 01/02/2021
Հայաստան

Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է ՀԱՕԿ-ի շքանշանով

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանագրով  Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է ՀԱՕԿ-ի շքանշանով: Այս մասին հայտնում են կոմիտեից։

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ նա այդ պատվին արժանացել է Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի, սպորտի , ինչպես նաև օլիմպիական գաղափարների տարածման ու զարգացման գործում ունեցած  նշանակալի ծառայությունների համար:

Արմեն Գրիգորյանը  սուսերամարտից ԽՍՀՄ  տարբեր տարիքային  խմբերի առաջնությունների և միջազգային բարձրակարգ մրցաշարերի բազմակի հաղթող ու  մրցանակակիր է:

Մանկավարժական գիտությունների  դոկտոր է,  պրոֆեսոր: Աշխատել  է  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ, հայսպորտպետկոմի  նախագահի տեղակալ, իսկ 2007-2010թթ.՝  սպորտի  նախարար:  Զուգահեռաբար   հաջողությամբ կատարել է ՀԱՕԿ –ի  և   համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեների  գլխավոր քարտուղարի, այնուհետև  նախագահի գործը: Գրեթե քառորդ դար  ղեկավարում է  ՀՀ սուսերամարտի ֆեդերացիան:

Փետրվարի մեկին բոլորեց մարզաշխարհի երախտավոր Արմեն Լևոնի Գրիգորյանի ծննդյան 60 տարին:

 

 

Placeholder