Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր իրենց հորը սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան ավագ քույրերի գործը գլխավոր դատախազություն վերադարձնելու որոշում է կայացրել: ՏԱՍՍ-ին հայտնել է քույրերից մեկի պաշտպան Ալեքսեյ Լեպցերը:
Տուժողները և քույրերի պաշտպանությունը միջնորդություն էին ներկայացրել գործը վերադարձնել դատախազություն՝ մեղադրական եզրակացության մեջ առկա հակասության և մեղադրանքները հստակեցնելու համար:
«Մոսկվայի քաղաքային դատարանը որոշում է կայացրել քրեական գործը վերադարձնել դատախազություն՝ Միխայիլ Խաչատուրյանի գործողությունների վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու անհրաժեշտության համար», - ասել է Լիպցերը:
Փաստաբաններից Ալեքսշեյ Պարշինը հայտնել է, Մոսկվայի քաղաքային դատարանը մեղադրյալների դեպքում նախորդ խափանման միջոցը չի փոխել, այսինքն որոշակի գործողությունների արգելք:
Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին՝ դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Ավելի ուշ քույրերն ազատվել էին նաև էլեկտրոնայիան շղթայից: