Երևանում անցկացվել է կանանց ծանրամարտի հանրապետական առաջնությունը
Սպորտ
18:19 01/02/2021
Հայաստան

Երևանում անցկացվել է կանանց ծանրամարտի հանրապետական առաջնությունը

Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջում  անցկացվեց կանանց ծանրամարտի հանրապետական առաջնությունը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Ծանրահարթակում իրենց ունակությունները դրսևորեցին 35 մարզուհիներ:Չեմպիոններ դարձան  Լարիսա Հարությունյանը  / 45 կգ / , Կարինե Ավդալյանը  / 49 կգ / , Ալեքսանդրա Գրիգորյանը  / 55 կգ / , Իզաբելա Յայլյանը  / 59 կգ / , Անուշ Արշակյանը  / 64 կգ / , Միլենա Խաչատրյանը  / 71 կգ /, Էմմա Պողոսյանը  / 76 կգ /, Լիանա Գյուրջյանը  /81 կգ/ , Տաթև Հակոբյանը  / 87 կգ / և  Ջուլիետա Ավանեսյանը / + 87 կգ/ :

Մրցաշարի արդյունքներով կազմվեց հավաքական, որը Աբովյանում փետրվարի 10-ից կսկսի նախապատրաստվել Մոսկվայում ապրիլի 3-11-ը կայանալիք   Եվրոպայի առաջնությանը:

Placeholder