Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն Աթենքում լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ Մոսկվան շահագրգիռ է, որ Արևելյան Միջերկրականի տարածաշրջանը չվերածվի հակամարտության գոտու, այլ մնա որպես համագործակցության հարթակ:Այս մասին գրում է ermenihaber-ը։
Գրուշկոն Արևելյան Միջերկրականի հարցի վերաբերյալ երկխոսության կոչ է արել Թուրքիային և Հունաստանին:
«Մեր գործընկերներին և կողմերին կոչ ենք անում երկխոսություն սկսել, ինչպես ամրագրված է «Ծովային իրավունքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում»,-ասել է նա:
Փոխնախարարը մեկնաբանելով նաև թուրքական մամուլում տեղ գտած այն լուրերը, թե իբր Ռուսաստանը աջակցում է Հունաստանի՝ վերջերս պաշտոնապես իր տարածքային ջրերի ընդլայնման վերաբերյալ հայտարարությանը, ասել է.
«ՌԴ-ի դիրքորոշման մեջ փոփոխվող ոչինչ չկա և մենք այս ազդանշանները հաղորդում ենք մեր՝ և՛ հույն, և՛ թուրք գործընկերների հետ հանդիպումների ժամանակ»:
Հիշեցնենք, որ Հունաստանը պաշտոնապես հայտարարել էր, որ իր տարածքային ջրերը ընդլայնվելու են սահմանի ողջ երկայնքով 6-ից 12 ծովային մղոն, ներառյալ կղզիները: