Ryanair-ը կանխատեսում է այս ամառ լողափնյա արձակուրդների «վերադարձ»
Տնտեսություն
14:47 01/02/2021
Աշխարհ

Ryanair-ը կանխատեսում է այս ամառ լողափնյա արձակուրդների «վերադարձ»

Ryanair բյուջետային ավիաընկերության ղեկավարը Covid-19 պատվաստումների ծրագրի շնորհիվ այս ամառ կանխատեսում է եվրոպական լողափնյա արձակուրդների «ակտիվ վերադարձ»: Այս մասին գրում է BBC-ն։

Մայքլ Օ'Լիրին ասել է՝ սպասում է, որ ճանապարհորդության սահմանափակումները կհանվեն բարձր ռիսկային խմբերի պատվաստումից հետո։

Սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ավիաընկերությունը նախազգուշացրեց, որ իր 35-ամյա պատմության մեջ «ամենաբարդ տարվա» մեջ է: Ավիաընկերությունը կանխատեսել է, որ տարեկան կորուստները կհասնեն մինչև 1 միլիարդ եվրոյի՝ 2021 թվականի մարտ տարվա կտրվածքով:

«Մենք ակնկալում ենք՝ այս ամռանը Բրիտանիայի ընտանիքների վերադարձը Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի և Հունաստանի լողափեր»,- ասել է Օ'Լիրին:

Placeholder
Ryanair-ը կանխատեսում է այս ամառ լողափնյա արձակուրդների «վերադարձ»