Սերժ Սարգսյանի՝ COVID-19 թեստի պատասխանը բացասական է
Քաղաքական
17:16 01/02/2021
Հայաստան

Սերժ Սարգսյանի՝ COVID-19 թեստի պատասխանը բացասական է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստի պատասխանը բացասական է: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

«Նախագահ Սարգսյանը որևէ գանգատ չունի, ինքնազգացողությունը լավ է և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի»,-նշում են Սերժ Սարգսյանի գրասենյակից։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնել էին, որ ՀՀ երրորդ նախագահը, ցավոք, այս տարի չի կարողանա այցելել «Եռաբլուր», քանի որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով հունվարի 17-ից գտնվում է կարանտինի մեջ և հասկանալիորեն հետաձգել է իր  բոլոր հանդիպումներն ու այցելությունները: 

Placeholder
Սերժ Սարգսյանի՝ COVID-19 թեստի պատասխանը բացասական է