Փաստաբան. Իսրայել Հակոբկոխյանը երեկ սրտի կաթված է ստացել
Իրավունք
13:56 02/02/2021
Հայաստան

Փաստաբան. Իսրայել Հակոբկոխյանը երեկ սրտի կաթված է ստացել

«Ապօրինի քաղաքական հետապնդման հետևանքները. Իսրայել Հակոբկոխյանը երեկ սրտի կաթված է ստացել»,- գրել է հայտնի բռնցքամարտիկ Հակոբկոխյանին ձերբակալումից ազատած փաստաբաններից Գոռ Սաղոյանը։

Նրա խոսքով, Հակոբկոխյանի մոտ հիմա ամեն ինչ կարգին է։

Հիշեցնենք, որ Հակոբկոխյանը ձերբակալվեց հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին մասնակցելիս։ Բազմաթիվ ոստիկաններ նրան բռնի ուժով մեքենա նստացրեցին ու ոստիկանություն տեղափոխեցին։

Նրան ու հանրահավքի ևս չորս մասնակիցների նկատմամբ շենք, շինություններ զավթելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել։

Ապօրինի քաղաքական հետապնդման հետևանքները. Իսրայել Հակոբկոխյանը երեկ սրտի կաթված է ստացել. Փառք Աստծուն, հիմա ամեն ինչ կարգին է.

Опубликовано Gor Saghoyan Вторник, 2 февраля 2021 г.

 

 

Placeholder
Փաստաբան. Իսրայել Հակոբկոխյանը երեկ սրտի կաթված է ստացել