ՌԴ ՊՆ. Ադրբեջանին են փոխանցվել երկու ձերբակալված, 16 հիվանդ զինծառայող
Քաղաքական
09:33 02/02/2021
Հայաստան

ՌԴ ՊՆ. Ադրբեջանին են փոխանցվել երկու ձերբակալված, 16 հիվանդ զինծառայող

Ռուս խաղաղապահ կոնտինգենտի միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի ԶՈՒ երկու զինծառայողներ, որոնք  ձերբակալվել էին հունվարի 30-ին Հայաստանի ԱԱԾ կողմից Սյունիքի մարզի Տեղ գյուղում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն։

Հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուս խաղաղապահ կոնտինգենտի միջոցով ադրբեջանցի 16 զինծառայող Վանք ու Մաղավուզ բնայավայրերից տարհանել է ու փոխանցվել ադրբեջանցի բժիշկներին։

Նշվում է, որ հնարավոր միջադեպերի վերաբերյալ ռուս խաղաղպահները մշտական կապի մեջ են Ադրբեջանի ու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Placeholder