Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ներքաղաքական իրավիճակը միգուցե կարող է ազդեցություն ունենա հետագա հնարավոր ներդրումների վրա. ԿԲ նախագահ
«Ընդհանուր ֆոնային կոմպոնենտ է, որը, ըստ էության, ավելացնում է ընդհանուր անորոշությունը, որը կարող է միգուցե ազդեցություն ունենա հետագա հնարավոր ներդրումների վրա»,- ասուլիսում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե ներքաղաքական իրավիճակը ոչ մասնավոր բանկերը, որ ԿԲ-ն խնդիր չե՞ն համարում, կանխատեսելի՞ են այդ առումով համարում զարգացումները, որ չեն դիտարկում, թե ինչ ռիսկեր կան ներքաղաքական զարգացումնների հետ կապված:
Այս պահին, ըստ նրա, դրա վերաբերյալ շատ դժվար է ինչ-որ դատողություններ անելն ու թվային տեսքի բերելը:
«Բնականաբար, այդ ռիսկերն ավելացնում են ընդհանուր ռիսկային ու անորոշության ֆոնը, բայց դրա վերաբերյալ գնահատականների առումով ինչ-որ բան կդժվարանամ ասել»,- նշեց Մ.Գալստյանը: