Հայաստանը 750 միլիոն դոլարի եվրաբոնդ է թողարկել. Մարտին Գալստյան
Տնտեսություն
18:06 02/02/2021
Հայաստան

Հայաստանը 750 միլիոն դոլարի եվրաբոնդ է թողարկել. Մարտին Գալստյան

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հաստատեց, որ Հայաստանը թողարկել է եվրաբոնդեր: Ասուլիսում, պատասխանելով հարցին, թե կհաստատե՞ք, որ Հայաստանը թողարկել է 700 միլիոնի եվրաբոնդեր, ԿԲ նախագահն ասաց. «Նախ 750 է, ոչ թե 700:  Այո, թողարկվել են 10 տարի ժամկետով եվրաբոնդեր, ԱՄՆ դոլարով, 3,875 տոկոս եկամտաբերությամբ: Պահանջարկը շատ մեծ է եղել: Այդքան մեծ պահանջարկ ոչ մի անգամ Հայաստանի կողմից թողարկված պարտատոմսների նկատմամբ չի եղել»:

Նա նշեց, որ դա պայմանավորված է մի շարք գործոններով. այս պահի դրությամբ համաշխարհային ֆինանսական ինստիտուտների ու ներդրողների մոտ բավականաչափ  մեծ թվով գումար կա կուտակված, իրենք նայում են, թե որտեղ կարելի է ներդրում անել:

«Ծավալը 500 միլիոնից պակաս չի իրականացվում, այլ արվում է 500 միլիոնից ավելի, որպեսզի մեր պարտատոմսերը ևս մտնեն որոշակի ինդեքսների մեջ, որոնք ներդրողների տեսանկյունից հետաքրքրություն են ներկայացնում»,- ասաց Մ.Գալստյանը:

Հարցին՝ մեխանիկորեն այդ 750 միլիոն դոլարը պետք է գումարե՞լ ՀՀ արդեն եղած պետական պարտքին, ԿԲ նախագահը պատասխանեց «Եթե սրա հաշին չէ իրականացվելու նախկինում թողարկածի վաղաժամ մարում, ապա այո»:

Placeholder
Հայաստանը 750 միլիոն դոլարի եվրաբոնդ է թողարկել. Մարտին Գալստյան