«Պատրոն Դավոն» կկալանավորվի. դատարանը բավարարել  է ԱԱԾ միջնորդությունը
Իրավունք
16:17 02/02/2021
Հայաստան

«Պատրոն Դավոն» կկալանավորվի. դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը

Aysor.am-ը գրում է.

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավո» կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն երեկ հայտարարություն տարածեց՝ նշելով, որ բերման են ենթարկել Դավիթ Գալստյանին ու միջնորդել կալանավորել նրան։

Ըստ ԱԱԾ-ի՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել ՊՆ-ից։

Դավիթ Գալստյանը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ «կա՛մ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ, կա՛մ փորձում է ստեղծել պատրանք, որ ԶՈՒ-երին մատակարարվել է 70-ականների զինամթերք»»։
 

Placeholder
«Պատրոն Դավոն» կկալանավորվի. դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը