Մեզ կարող է անհրաժեշտ լինել COVID-ի պատվաստանյութը դեռ շատ տարիներ․ Մերկել
Աշխարհում
12:24 02/02/2021
Աշխարհ

Մեզ կարող է անհրաժեշտ լինել COVID-ի պատվաստանյութը դեռ շատ տարիներ․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ գուցե անհրաժեշտ լինի, որ քաղաքացիները պատվաստվեն կորոնավիրուսի դեմ «դեռ շատ տարիներ»: Այս մասին գրում է Euronews-ը։

Երկուշաբթի օրը Մերկելը բանակցություններ է վարել նահանգապետերի, դեղագործական արդյունաբերության ներկայացուցիչների և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրի դանդաղ պատվաստումների արշավը խորացնելու ուղիները:

Դրանից հետո մամուլի ասուլիսում Մերկելն ասել է, որ COVID-19-ի հետ կապված իրավիճակը «նման է գրիպի պատվաստանյութին, որտեղ ամեն անգամ նորից պատվաստվում է վիրուսի նոր մուտացիայի դեմ»:

Նա ավելացրել է, որ չնայած պատվաստումների ծրագրի դանդաղ մեկնարկի հետ կապված Գերմանիայի մտավախություններին, նա հուսով է, որ յուրաքանչյուր գերմանացի քաղաքացու կառաջարկվի պատվաստում մինչև սեպտեմբերի 21-ը՝ երկրում ընտրություններ անցկացնելուց օրեր առաջ, որում նա այլևս չի հավակնի կանցլերի պաշտոնին:

Կիրակի օրվա դրությամբ Գերմանիայի 83մլն բնակչության 1,93 միլիոնը ստացել է պատվաստանյութի առաջին դոզան, իսկ 532 000-ը ստացել է երկրորդ դեղաչափը:

Placeholder