COVID-19-ը կտրուկ նվազեցնում է օրգանիզմում A վիտամինի մակարդակը
Աշխարհում
15:17 02/02/2021
Աշխարհ

COVID-19-ը կտրուկ նվազեցնում է օրգանիզմում A վիտամինի մակարդակը

Թուրքիայից ժամանած բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսային վարակը հանգեցնում է վիտամին A- ի կոնցենտրացիայի զգալի նվազման, որի մոլեկուլները կարևոր են հակավիրուսային սպիտակուցային մոլեկուլների` ինտերֆերոնների սինթեզի համար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Մեր դիտարկումները ցույց են տվել, որ ռետինոլի (վիտամին A- ի կենսամատչելի տեսակ) կոնցենտրացիան չափազանց ցածր է COVID-19-ը ծանր տանող հիվանդների մոտ, ինչը բացասաբար է ազդել առաջին տեսակի ինտերֆերոնների արտադրության վրա»,- նշել են հետազոտողները:

Ուհանում կորոնավիրուսի բռնկումից ի վեր, բժիշկներն ու կենսաբանները փորձում են հասկանալ, թե կողմնակի գործոններն ու առանձնահատկություններն ինչ ազդեցություն ունեն մահվան հավանականության և COVID-19 ծանր ձևերի զարգացման վրա: Մասնավորապես, կենսաբանները գրեթե անմիջապես պարզել են, որ սրտանոթային հիվանդությունները գրեթե հինգ անգամ մեծացնում են SARS-CoV-2- ից մահվան հավանականությունը: Հետագա դիտարկումները ցույց են տվել, որ դրա վրա ազդում է նաև վիտամին D-ի կոնցենտրացիան և իմունային բջիջներում որոշակի ֆերմենտների ակտիվությունը:

Թուրք գիտնականների մի խումբ Անկարայի բժշկական համալսարանի պրոֆեսոր Օզգուր Ասլանի գլխավորությամբ, բացահայտել է մեկ այլ հանգամանք՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ օրգանիզմի գործունեության շատ խանգարումներ, որոնք ավանդաբար կապված են COVID-19 սուր ձևերի հետ, շատ նման են վիտամին A- ի քրոնիկական պակասի հետևանքով առաջացած խանգարումներին։

 

Placeholder