02.02.2021. Կորոնավիրուսի 143 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է
Օրվա թեմա
10:59 02/02/2021
Հայաստան

02.02.2021. Կորոնավիրուսի 143 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 1921 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք: Առողջացել է 535 հիվանդ: Մեկ օրում մահացել է 8 մարդ: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, փետրվարի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167231 դեպք, որոնցից 158335-ն` առողջացած, 3089-ը` մահվան ելքով: Մահվան ևս  772  դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5035 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 651914 թեստավորում:


 

Placeholder
02.02.2021. Կորոնավիրուսի 143 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է