ԵԺԿ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել գերեվարվածներին
Քաղաքական
14:56 02/02/2021
Տարածաշրջան

ԵԺԿ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել գերեվարվածներին

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵPԿ) Քաղաքական ասամբլեան կոչ է անում Ադրբեջանին՝ արագացնել մահացածների մարմինների փոխանակումը, ռազմագերիների, գերիների փոխանակումը և պահանջում  նրանց անհապաղ ազատ արձակել: Այս մասին ասվում է նախօրեին ԵԺԿ Քաղաքական ասամբլեայի քննարկումների արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ։

ԵԺԿ-ն նաև Եվրահանձնաժողովին հորդորում է հետևել այս մարդասիրական հարցին՝ Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների ժամանակ, և Եվրախորհրդարանին կոչ է անում շտապ քննարկել Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների և գերիների փոխանակման գործընթացը:

Նշենք, որ ԵԺԿ-ն վիդեոկոնֆերանսի միջոցով հանդիպամանն անդրադարձել են օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում կորոնավիրուսային իրավիճակի, Նավալնիի հետ կապված։
 

Placeholder
ԵԺԿ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել գերեվարվածներին