Էրդողանը ցանկանում է կրկին փոխել Սահմանադրությունը
Քաղաքական
11:32 02/02/2021
Տարածաշրջան

Էրդողանը ցանկանում է կրկին փոխել Սահմանադրությունը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նախօրեին ասել է, որ երկիրը կարող է մշակել նոր Սահմանադրություն:

«Հնարավոր է, եկել է Թուրքիայի նոր Սահմանադրության քննարկման ժամանակը: Մենք կարող ենք դա սկսել առաջիկա ժամանակահատվածում», - ասել է նա կառավարության նիստից հետո:

Էրդողանի խոսքով, «այս գործընթացը պետք է իրականացվի թափանցիկ»: «Վերջնական տեքստը պետք է ներկայացվի ժողովրդի հավանությանը», հավելել է նա:

Tass-ի հաղորդմամբ, Թուրքիայի ներկայիս Սահմանադրությունը մի քանի անգամ արդեն փոփոխությունների է ենթարկվել:

2016թ․-ի ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայի կառավարությունն Էրդողանի պահանջով անցկացրեց հանրաքվե և ընդունեց նոր Սահմանադրություն, որով  երկրի կառավարման համակարգը խոհրդարանականից փոխվեց նախագահականի:

Placeholder
Էրդողանը ցանկանում է կրկին փոխել Սահմանադրությունը