ԵՄ սահմանափակումները մտահոգում են Ճապոնիային
Քաղաքական
11:47 02/02/2021
Աշխարհ

ԵՄ սահմանափակումները մտահոգում են Ճապոնիային

Ճապոնիայի Վարչական բարեփոխումների նախարար Տարո Կոնոն, որը նաև Ճապոնիայում բնակչության պատվաստման պատասխանատուն է, երեքշաբթի մամուլի ասուլիսում մտահոգություն է հայտնել կորոնավիրուսի պատվաստանյութի արտահանման սահմանափակումների կապակցությամբ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք չենք կարող ամուր կերպով ապահովել առաքումների ժամանակը, և երկրի ներսում արդեն կա ազդեցություն»,- մեջբերել է նրա խոսքերը «Կիոդո» գործակալությունը:

Նա նշել է, որ պատվաստումները կարող է հետաձգվեն: Կոնոն նաև ասել է, որ կա զգալի բացթողում` նախնական ծրագրերի համեմատությամբ: Նախարարը հավաստիացրել է, որ մտադիր է համառ բանակցություններ վարել պատվաստանյութերի մատակարարման շուրջ ԵՄ-ի հետ, և նշել է, որ ԵՄ-ն էլ խոստացել է առավելագույն ջանքեր գործադրել:

Placeholder
ԵՄ սահմանափակումները մտահոգում են Ճապոնիային