Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«The Lancet»-ը հրապարակել է «Sputnik V» հետազոտության երրորդ փուլի արդյունքները
«The Lancet» գիտական ամսագիրը հրապարակել է ռուսական «Sputnik V» կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքները, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (RDIF), փոխանցում է «Ռիա Նովոստին»։
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը Sputnik V-ն գրանցել է 2020 թվականի օգոստոսին: Այն աշխարհում գրանցված առաջին դեղամիջոցն է ՝ուղղված COVID-19-ի կանխարգելմանը։
Հիմնադրամի հաղորդագրության մեջ նշվում է, որ շաբաթաթերթը հաստատել է պատվաստանյութի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը հրապարակումը մեծ իրադարձություն է անվանել կորոնավիրուսի դեմ պայքարում:
«The Lancet-ի հրապարակած տվյալներն ապացուցում են, որ «Սպուտնիկ V»-ը ոչ միայն աշխարհում առաջին գրանցված պատվաստանյութն է, այլև լավագույններից մեկը: Ըստ հրապարակված տվյալների՝ այն ամբողջովին պաշտպանում է հիվանդության ծանր դեպքերից»,- նշել է մասնագետը: