Վարդան Ոսկանյան. Երիցս ճշմարիտ է մեծն Վարուժանը
Քաղաքական
09:06 03/02/2021
Հայաստան

Վարդան Ոսկանյան. Երիցս ճշմարիտ է մեծն Վարուժանը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Մերձավոր Արևելքում և Կովկասում գոնե ինձ հայտնի չէ որևէ ժողովուրդ, որի շրջանում բացակայի վրեժի ավանդույթը, իսկ ոմանց մոտ այն նույնիսկ ունի գրեթե կառուցակարգային երևույթին բնորոշ ընդգծվածություն;։ Լա՞վ է, դա, թե վա՞տ, Աստված գիտե, սակայն դրանից չի դադարում գոյություն ունենալ այն փաստը, որ հայերիս շրջապատում չկա և ոչ մի ժողովուրդ, որը մերժում է վրեժի իրավունքը կամ հրաժարվում դրանից։

Եթե մենք՝ որպես ազգ պատրաստվում ենք շարունակել ապրել այս տարածաշրջանում, իսկ ես կարծում եմ, որ մենք ուղղակի պարտավոր ենք ապրել՝ և հենց մեր հայրենի լեռնաշխարհում, ապա ազգային մակարդակում թշնամուց վրեժխնդիր լինելուց հրաժարվելը հավասարազոր է Մերձավոր Արևելքի և Կովկասի արևի տակ տեղ չունենալուն՝ փառավոր պատմություն ունեցած, բայց նույն այդ պատմության անփառունակ գիրկն անցած ազգերի շարքը համալրելուն։

Երիցս ճշմարիտ է մեծն Վարուժանը՝ «Եղեգնյա գրչով վրեժ երգեցի. Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ»»։

Placeholder
Վարդան Ոսկանյան. Երիցս ճշմարիտ է մեծն Վարուժանը