Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Ֆրանսիայի դեմ խաղում
Սպորտ
20:27 03/02/2021
Հայաստան

Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Ֆրանսիայի դեմ խաղում

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ խմբի երկրորդ տուրում Երևանում ընդունել էր Ֆրանսիայի հավաքականին: 

Առաջին կեսից հետո մեր ընտրանին հաղթում էր 3-1 հաշվով։ Դուբլի հեղինակ էր դարձել Արթուր Մելքոնյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Գարեգին Մաշումյանը:

Երկրորդ կեսում ֆրանսիացիները կարողացան հետ բերել կորցրածը ու հավասարեցնել հաշիվը։ Մեր թիմին դարձյալ առաջ մղեց Դավիթ Ասլանյանը։ Սակայն Ֆրանսիայի ընտրանին դարձյալ հավասարեցրեց հաշիվը։ Խաղն ավարտվեց 4-4 հաշվով։

Մեր ընտրանին առաջին միավորն է վաստակում խմբում, իսկ Ֆրանսիան միավորների քանակը հասցնում է 2-ի։

Placeholder