03.02.2021. Կորոնավիրուսի 190 նոր դեպք է գրանցվել, ևս 12  մարդ մահացել է
Օրվա թեմա
11:03 03/02/2021
Հայաստան

03.02.2021. Կորոնավիրուսի 190 նոր դեպք է գրանցվել, ևս 12 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2580 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 190 նոր դեպք: Առողջացել է 358 մարդ։ Մեկ օրում մահացել է 12 մարդ։ Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, փետրվարի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167421 դեպք, որոնցից 158693-ն` առողջացած, 3096-ը` մահվան ելքով: Մահվան ևս  777  դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4855 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 654494 թեստավորում:

Placeholder
03.02.2021. Կորոնավիրուսի 190 նոր դեպք է գրանցվել, ևս 12 մարդ մահացել է