Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
Առողջություն
11:16 03/02/2021
ԼՂՀ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Փետրվարի 2-ին կատարվել  է 94 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրները  նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին  կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2029 քաղաքացու հետազոտություն, որից  465-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 

Placeholder
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք