«Պեկին-2022» ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն հաստատված ծրագրի համապատասխան
Աշխարհում
18:45 03/02/2021
Աշխարհ

«Պեկին-2022» ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն հաստատված ծրագրի համապատասխան

Չինաստանի իշխանությունները վստահ են ,որ  «Պեկին-2022» ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն հաստատված ծրագրի համապատասխան։ Այս մասին ճեպազրույցում  ասել է այդ երկրի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը, փոխանցում է ՀԱՕԿ-ը։

Չինաստանը մեծ ուշադրություն է դարձնում  համաճարակի զսպմանը և տնտեսության վերականգնմանը՝ խաղերի անցկացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Պեկինը շարունակում է կոշտ միջոցներ ձեռնարկել  կորոնավիրուսի դեմ պայքարում և  ջանքեր է գործադրում,  որ բոլոր նախատեսված մարզական իրադարձությունները տեղի ունենան։

Չինական մարզահանդեսի նախապատրաստական աշխատանքները հավանության են  արժանացել ՄՕԿ-ում :

Placeholder
«Պեկին-2022» ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն հաստատված ծրագրի համապատասխան