Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ  հանդիպումը տեղի կունենա փետրվարին
Քաղաքական
18:56 03/02/2021
Հայաստան

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը կլինի փետրվարին»,- այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են Հայաստանի փոխվարչապետի մամուլի ծառայությունից:

Փոխվարչապետների առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 30-ին Մոսկվայում:

Մանրամասնվում է, որ  Մհեր Գրիգորյանը, Շահին Մուստաֆաևը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկելու են Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցը։

Նշվում է նաև, որ  երկու փորձագիտական ենթախմբեր են ստեղծվել. այկական կողմից դրանցում կներառվեն Ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի, էկոնոմիկայի նախարարության, տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարության,  Պետեկամուտների կոմիտեի  ներկայացուցիչները։

Placeholder
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին