Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյան համար Ամուլսարի շահագործումը անվտանգության հարց է, Հայաստանի համար՝ վտանգի
«Մենք այստեղ էլ պետք է փորձենք կայացնել որոշումներ և հույս ունեմ, որ կհաջողվի այդպիսի որոշումները կայացնել, այդ թվում նաև Ամուլսարի հայտնի ներդրումային ծրագրի շրջանակներում»,- կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ պետք է արձանագրել, որ «ուզենք թե չուզենք» հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության և նրա զարգացման համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում:
Նա արձանագրեց, որ այստեղ կառավարությունը պետք է կայացնի որոշումներ ներդրումային որոշակի ծրագրերի վերաբերյալ և հիշատակեց Ամուլսարի ծրագիրը:
«Ամեն դեպքում այս թեման պետք է քննարկվի և ինչպես նախկինում ասել ենք՝ հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված շահերը, պետք է փորձենք գտնել լուծումներ»,- հայտնեց Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Ամուլսարի շահագործման դեմ արտահայտվել են թե քաղաքացիները, թե բնապահպանները, թե գիտնականները, արձանագրելով, որ դրա շշահագործումը կբերի Հայաստանի խմելու ջրերի թունավորմանը և համազգային աղետի։